Կարմիր գրքում գրանցված բուսատեսակների և կենդանատեսակների թիվը Հայաստանում գնալով ավելանում է
Բնության պահպանության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանըլրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանում գնալով ավելանում է Կարմիր գրքում գրանցված բուսատեսակների և կենդանատեսակների քանակը։
-Դա տարբեր գործողությունների հետևանքով է լինում։ Հանքարդյունաբերության, գերարածեցման հետևանքով են վերանում բուսատեսակները։ Փա՛ռք Աստծո, որ Հայաստանի կառավարությունը ստեղծել է պահպանվող նոր տարածքներ։ Դա «Արևիկ» ազգային պարկն է և Զանգեզուրը։ Այնտեղ գոյատևում է 1500 բուսատեսակ, որոնցից 19-ն էնդեմիկ է, 50 տեսակը Հայաստանի Կարմիր գրքում է գրանցված, կենդանիների 12 տեսակ՝ միջազգային Կարմիր գրքում։ Դա բավական մեծ ցուցանիշ է և ունիկալ տարածք ողջ աշխարհում,-նշել է նա։
ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանն էլ նշել է, որ 1990թ. Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված է եղել Հայաստանի բուսական աշխարհի բազմազանության մոտ 3500 տեսակից 12%-ը։
-Սակայն երեք տարվա ծրագիր է կազմվել, և վերանայվել է այդ տեսականին, որը վերջերս է քննարկվել Բնապահպանության նախարարությունում, շուտով կհաստատվի և լույս կտեսնի։ Այդ նոր Կարմիր գրքում շատ տեսականի կա՝ մոտ 400-450 տեսակ։ Հայաստանի բուսական աշխարհի տեսականու ընդհանուր թիվը 1000-1200 է, որից 800-850-ը, այսինքն՝ 20-25%-ը Կարմիր գրքում է գրանցված,-ասել է նա։
Կարմիր գրքում գրանցված բուսատեսակների և կենդանատեսակների թիվը Հայաստանում գնալով ավելանում է
Բնության պահպանության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանում գնալով ավելանում է Կարմիր գրքում գրանցված բուսատեսակների և կենդանատեսակների քանակը։

7or.am