Լրահոս

10.07.2015 16:10


Կալանավորն ասել է, որ պատշաճ բուժօգնություն չի ստանում

Կալանավորն ասել է, որ պատշաճ բուժօգնություն չի ստանում

Կալանավորի մայրը զանգահարել է Օմբուդսմենի թեժ գիծ և հայտնել, որ որդին ունի ատամնացավ և ալերգիա, սակայն պատշաճ բուժօգնություն չի ստանում: Կինը հայտնել է նաև, որ քննիչը հրաժարվել է բավարարել հանրային պաշտպան ներգրավելու միջնորդությունը, և խնդրել է այցելել իր որդուն:

Օմբուդսմենի աշխատակազմի աշխատակիցներ Ռազմիկ Մարիկյանը և Հովհաննես Մելոյանն այցելել են կալանավորին, առանձնազրույց ունեցել նրա հետ: Վերջինս հայտնել է, որ ունի ալերգիա և ատամների խնդիր, և պատրաստ է սեփական միջոցներով դեղորայք ձեռք բերել, սակայն բժիշկը հրաժարվում է զննել իրեն և բուժում նշանակել: Կալանավորը հավելել է, որ ցանկանում է իր քրեական գործում հանրային պաշտպան ներգրավել, սակայն իր միջնորդությունը չի բավարարվում:
Այցի ընթացքում Օմբուդսմենի ներկայացուցիչները հանդիպել են կալանավայրի գլխավոր բժիշկի հետ, ով հայտնել է, որ կալանավորի զննությունից հետո նրան համապատասխան բուժում կնշանակվի: Բժիշկը հայտնել է նաև, որ կալանավորը ցանկության դեպքում կարող է դիմում գրել, և իրենք ատամնաբույժ կհրավիրեն:
Օմբուդսմենի աշխատակիցը կապվել է Քննչական կոմիտեի համապատասխան աշխատացի հետ: Վերջինս հայտնել է, որ ցանկության դեպքում կալանավորին կհատկացվի հանրային պաշտպան:

ՄԻՊ

Այս խորագրի վերջին նյութերը