Հարություն Զաքարյանի հարցաքննությունը հետաձգվում է
Մայիսի 2-ի երեկոյան Գորիսի «Սդղի Գյոլ» կոչվող տարածքում դաժան ծեծի ենթարկված Զաքարյան եղբայրներից Հարություն Զաքարյանը ՌԴ-ից վերադառնալուց հետո մինչ օրս չի հարցաքննվել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց տուժողի հայրը՝ Գագիկ Զաքարյանը:
Նա նշեց, որ որդին քննչական մարմին չի հրավիրվում, քանի որ նրա մոտ կրկին առողջական խնդիրներ կան:
«Մոսկվայից Հայաստան գալու ժամանակ աչքի մազանոթները պայթել են, հիմա գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- ասաց նա:
«Օգոստոսին կրկին պետք է գնանք Մոսկվա՝ բուժումը շարունակելու, իսկ հոկտեմբերին արդեն կվիրահատեն՝ աչքը պահպանելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե հնարավոր լինի գոնե որդու աչքը պահպանել, իրենք շատ գոհ կլինեն, քանի որ այդ աչքի տեսողությունն արդեն կորսված է, և բժիշկները մեծ հույսեր չեն տվել:
Եվ, այդուհանդերձ, հայրը պնդեց, որ իր որդին պատրաստակամ է ցուցմունք տալու և պնդելու, որ իրեն ծեծի ենթարկողներից հիմնականը Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանն է եղել:
Հարություն Զաքարյանի հարցաքննությունը հետաձգվում է