Քաղաքական

10.07.2015 14:17


Պուտին. «ՇՀԿ–ին են միանում Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան և Նեպալը»

Պուտին. «ՇՀԿ–ին են միանում Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան և Նեպալը»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների խորհրդի ընդլայնված նիստի բացման իր խոսքում հայտարարել է, որ Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան և Նեպալը միանում են ՇՀԿ ընտանիքին՝ որպես կազմակերպության գործընկերներ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Պուտինը նաև նշել է, որ այլ երկրներ էլ կան, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու ՇՀԿ-ի աշխատանքներին:

«Մի շարք երկրներ ևս հետաքրքրություն են ցուցաբերում մեր կազմակերպությանն այս կամ այն ձևով միանալու հարցում: Մենք ուշադիր կքննարկենք այդ հայցը՝ հաշվի առնելով համապատասխան պահանջները»,-ասել է Պուտինը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը