Աշխարհ

11.07.2015 02:13


Բողոքել են «Apple Watch»-ից. ժամացույցը վնասում է մաշկը (լուսանկար)

Բողոքել են «Apple Watch»-ից. ժամացույցը վնասում է մաշկը (լուսանկար)

Դեռ չէին հասցրել «Apple»-ի երկրպագուները վայելել շատերի կողմից այդքան սպասված «Apple Watch»-ը, երբ համացանցում սկսեցին հայտնվել բազմաթիվ բողոքներ սարքի ոչ անվտանգ լինելու մասին:

«Daily Mail»-ի փոխանցմամբ` «Թվիթթեր» միկրոբլոգի օգտատերերը գրգռված և ցանով պատված մաշկի նկարներ են հրապարակել, որոնք, ըստ նկարների հեղինակների, ժամացույցը կրելու հետևանքներն են։

Նշվում է, որ «Apple» ընկերության պաշտոնական կայքում առկա են զգուշացումներ այն մասին, որ սարքի պատրաստման համար օգտագործվող նյութերը կարող են որոշ մարդկանց մոտ ալերգիկ ռեակցիաներ առաջացնել: Մասնավորապես, «Apple Watch»-ը պարունակում է նիկել, որը կարող է մաշկի գրգռվածության և ցանի պատճառ դառնալ:

Վարկածներից մեկի համաձայն` այրվածքները կարող էին առաջանալ նաև սարքի հետին հատվածում գտնվող սենսորի պատճառով: Սակայն մասնագետները հերքել են այդ տարբերակը:

Ստացած բողոքների վերաբերյալ «Apple»-ը դեռ որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը