Լրահոս

11.07.2015 00:51


Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն

Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 11-ին և 15-ին հյուսիսային շրջաններում, 12-13-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
Հուլիսի 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 11-12-ին կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Երևանում`
Հուլիսի 11-ին, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 12-13-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանի հուլիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.60C (1978 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 7.50C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.50C

Այս խորագրի վերջին նյութերը