Լրահոս

13.11.2009 18:42


«Ժառանգություն» կուսակցության գնահատականը կառավարության 2010 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ

Նոյեմբերի 12-ին «Ժառանգություն» խմբակցությունը, առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի 83-րդ հոդվածի պահանջներով, ՀՀ ԱԺ աշխատակազմ ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները: Հեղինակների թվով 56 առաջարկությունները, որոնց ձեւավորման գործում ակտիվ մասնակցություն են ցուցաբերել հասարակական կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները (համայնքապետեր, գյուղապետեր) եւ քաղաքացիները, վերաբերվում են սոցիալ-տնտեսական, կրթության, գիտության, առողջապահության' հաշմանդամների, անապահով խմբերի, մոր եւ մանկան առողջության պահպանմանն ու բարելավմանը, տարածքային համաչափ զարգացմանը, փորք եւ միջին ձեռնարկատիրության, ավանդների վերադարձման, ինչպես նաեւ' Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության եւ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանն առնչվող հիմնախնդիրներին:

 «Ժառանգություն» կուսակցությունն ու համանուն խմբակցությունն անընդունելի եւ անհեռանկարային են համարում պետության կարեւորագույն ֆինանսական փաստաթղթի այսօրինակ նախագիծը, որը միտված չէ հակաճգնաժամային քաղաքականության իրականացմանը:  Հայաստանի Հանրապետության 2010 թվականի  դեֆոլտային պետական բյուջեում գերակշռում են պետական պարտքի բեռը, հանքագործական արդյունաբերության արտադրության եւ տնտեսության ենթակառուցվածքներում շինարարության եւ սպասարկման ոլորտի ծավալների գերակայությունը: 2010 թվականի պետական բյուջեն սպասրկում է չինովնիկներին, օլիգա-մենաշնորհային արատավոր համակարգին եւ արտահայտում է իշխանությունների անկարողությունը' ստվերային տնտեսությունը եւ հատկապես խոշոր բիզնեսը հարկման դաշտ բերելուն, չի նպաստում Հայաստանի Հանրապետության տնտեսության ճյուղերի զարգացմանը, մասնավորապես' արդյունաբերության, ՓՄՁ-ի եւ ագրարային հատվածի, ինչպես նաեւ' գյուղմթերքների իրացման եւ վերամշակման ոլորտների գործունեության արդյունավետության բարձրացմանը, որն անհնարին է դարձնում դիֆերսիֆիկացված արտադրության զարգացումը:

Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը 4,5 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշներից: Այն  անկարող է ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ բնակչության սոցիալական հիմնախնդիրների լուծումը, ինչպես նաեւ' աղքատների եւ խոցելի խմբերի կենսամակարդակի բարելավումը: □Ժառանգություն□ խմբակցությունը խորապես անհանգստացած է կառավարության կողմից ներկայացված 2010 թվականի պետական բյուջեի բացասական եւ ԱՆԿՈՒՄԱՅԻՆ բնույթով եւ Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերների լուծման' իշխանությունների դիմակայելու անունակությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը