Աշխարհ

10.07.2015 18:00


«PepsiCo»-ի հասույթի աճը գերազանցել է կանխատեսումները

«PepsiCo»-ի հասույթի աճը գերազանցել է կանխատեսումները

Աշխարհում ոչ ալկոհոլային խմիչքների երկրորդ խոշոր արտադրողը՝ ամերկյան «PepsiCo Inc.» ընկերությունը, աննշան մեծացրել է մաքուր հասույթը 2015թ. ապրիլ–հունիս ամիսներին և գերազանցել կանխատեսումներն ամբողջ տարվա համար։ Այս մասին տեղեկանում ենք «vestifinance»–ից։

Ինչպես նշվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ, ընկերության մաքուր հասույթը II եռամսյակում աճել է՝ հասնելով 1,98 մլրդ դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (1,978 մլրդ դոլար)։

«PepsiCo»–ի հասույթը, առանց միանվագ հաշվառումների, կազմել է արժեթղթի համար 1,32 դոլար։ Մինչդեռ տնտեսագետները միջինում այդ ցուցանիշը կանխատեսել էին արժեթղթի համար 1,24 դոլար։

Ընկերության դրամամուտքը նվազել է 6%–ով՝ հասնելով 15,92 մլրդ դոլարի, որը նույնպես վերլուծաբանների՝ միջինում կանխատեսածից (15,8 մլրդ դոլար) ավելի բարվոք ցուցանիշ է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը