Լրահոս

10.07.2015 11:41


Ոստիկանության Կոտայքի բաժնի պաշտոնատար անձինք հանցագործության դեպքը թաքցրել են հաշվառումից

Ոստիկանության Կոտայքի բաժնի պաշտոնատար անձինք հանցագործության դեպքը թաքցրել են հաշվառումից

2015 թվականի հունիսի 24-ին՝ ժամը 12:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ «Չարենցավան» բժշկական կենտրոնի բուժքույր Անի Մ.-ի սենյակից գողացել է նրան պատկանող պայուսակը, որի մեջ եղել է գումար, անձնագիր, սոցիալական քարտ, անձնական օգտագործման իրեր՝ վերջինիս պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Դեպքի կապակցությամբ Անի Մ.-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին, սակայն հատուկ ծառայություն իրականացնող անձինք հրաժարվել են հանցագործության մասին հաղորդում ընդունել, դրան տալ օրինական ընթացք և միջոցներ ձեռնարկել գողության դեպքը բացահայտելու ուղղությամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ, 308-րդ և 324-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և քննության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՔԾ

Այս խորագրի վերջին նյութերը