Աշխարհ

10.07.2015 09:55


Սպիտակ տուն. «Իրանական միջուկային խնդրով վերջնական համաձայնություն չկա»

Սպիտակ տուն. «Իրանական միջուկային խնդրով վերջնական համաձայնություն չկա»

Իրանին և միջազգային միջնորդների «վեցնյակին» չի հաջողվել հասնել վերջնական համաձայնության իրանական միջուկային խնդրով։ Այս մասին, «Reuters»–ի փոխանցմամբ, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը։

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսն ասել էր՝ վերջնական համաձայնության ճանապարհին դեռ որոշ «բարդ հարցեր» են մնում։

Իր հերթին Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը նշել է, որ Իրանի և «վեցնյակի» բանակցություններն ընթանում են առանց շտապողականության, բայց և՝ լարված ռեժիմով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը