Լրահոս

11.11.2009 17:34


ՍԴՀԿ–ի համար Լևոն Տեր–Պետրոսյանի դիրքորոշումն ընդունելի չէ

ՍԴՀԿ–ի համար Լևոն Տեր–Պետրոսյանի դիրքորոշումն ընդունելի չէ

Խոսելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունների մասին՝ նոյմեբերի 11-ին կայացած «Հայ ազգային կոնգրեսի» ակտիվի ժողովում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ արձանագրությունների պարունակած դրույթներից միակ անընդունելին հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող կետն է։

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի այս խոսքերին՝ ՀԱԿ մաս կազմող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը «7օր»-ին ասել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի այդ դիրքրոշումն իրենց համար անընդունելի է.

-ՍԴՀԿ-ի համար անընդունելի է ամբողջ երևույթը, ոչ թե մի կետը կամ մի քանի կետերը, որովհետև Թուրքիայի հետ հարաբերությունների ստեղծում՝ առանց Ցեղասպանության ճանաչման, անընդունելի է,- ասել է Վ. Շիրխանյանը՝ նշելով, որ ՍԴՀԿ-ն իր համագումարում հստակ բանաձև է ընդունել առ այն, որ Թուրքիայի հետ հարաբերություններ կարելի է հաստատել միմիայն նրա կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և վնասների հատուցման գործընթացն սկսելուց հետո։

-Դա Լևո՛ն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն է, ինչպես ունեն Հանրապետական կուսակցությունը, «Հայոց համազգային շարժումը» կամ Սերժ Սարգսյանը և այլ։ Ամեն մեկն ունի իր դիրքորոշումը,- ասել է, Վ. Շիրխանյանը՝ այդուհանդերձ ավելացնելով, որ Լ. Տեր-Պետրոսյանի վերոնշյալ դիրքորոշումն իրեն չի զարմացնում.

-Զարմանալի չէ, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք չի թաքցրել իր տեսակետը, մոտեցումները Թուրքիայի հետ հարաբերությունների ստեղծման, սահմանի բացման վերաբերյալ։ Դա նորություն չէ։

ՍԴՀԿ ներկայացուցիչը նաև հավելել է, որ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտնի չէ ՀԱԿ մեծամասնության կարծիքը.

-17 կուսակցության մեծամասնությունն ինչի՞ն է կողմնակից՝ հայտնի չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը