Աշխարհ

10.07.2015 09:45


Լավրովն ու Քերրին քննարկել են Իրանի խնդրով Վիեննայի բանակցությունները

Լավրովն ու Քերրին քննարկել են Իրանի խնդրով Վիեննայի բանակցությունները

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետաքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց են ունեցել իրանական միջուկային խնդրով Վիեննայի բանակցությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունից։

«Քննարկվել են Վիեննայում կայացած եզրափակիչ փուլի բանակցությունների ընթացքը, իրանական միջուկային խնդրի շուրջ համաձայնությունը և միջազգային մի շարք հարցեր»,–տեղեկացրել են նախարարությունից։

Ավելի վաղ ռուս նախարարը հայտնել էր, որ անհաղթահարելի խնդիր բանակցային կողմերի միջև չի մնացել։

«Եթե հանկարծ մասնակիցներից մեկը չփորձի վերջին պահին բանակցային գործընթացից ինչ–որ բան «որսալ» ցայտնոտային դրության ժամանակ»,–ասել էր Լավրովը։

Նրա խոսքերով՝ եթե ամին ինչ ընթանա ըստ շրջանակային համաձայնության, որը ձեռք է բերվել դեռ ապրիլին Լոզանում, ապա անհաղթահարելի ոչինչ չկա։

«Հույս ունեմ՝ ոչ ոք կասկածի տակ չի դնի արդեն կատարված աշխատանքը, և ոչ ոք պատասխանատվություն չի վերցնի իր վրա՝ խափանելու արդեն գործնականորեն պատրաստ համաձայնագիրը»,–ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ վերջնական համաձայնության հասնելու համար արհեստական ժամկետներ երբեք էլ պետք չեն եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը