Լրահոս

10.07.2015 10:31


Ավտոմեքենաներն արգելափակվել են սելավատարի և ոռոգման ջրատարի մեջ

Ավտոմեքենաներն արգելափակվել են սելավատարի և ոռոգման ջրատարի մեջ

Հուլիսի 10-ին՝ ժամը 04.07-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Երևան ավտոճանապարհի 1 կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել սելավատարի մեջ, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ - փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՖՈՐԴ» մակնիշի 34DL350 պետհամարանիշով (վարորդ՝ Ռ.Շ.) ավտոմեքենան:

***
Հուլիսի 10-ին՝ ժամը 03.36-ին, տեղեկություն է ստացվել, որ Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ոռոգման ջրատարի մեջ. որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ :
Հրշեջ - փրկարարները «Հայաթ» թաղամասի մոտակայքից «ՆԻՍՍԱՆ» մակնիշի 33TT733 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Հ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Այս խորագրի վերջին նյութերը