Աշխարհ

09.07.2015 23:25


Էրդողանը հանձնարարել է վարչապետին հաստատել Թուրքիայի Կառավարության կազմը

Էրդողանը հանձնարարել է վարչապետին հաստատել Թուրքիայի Կառավարության կազմը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանձնարարել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուին Կառավարություն ձևավորել։ Այս մասին «Twitter»–ի իր միկրոբլոգում հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալին։

«Նախագահը Թուրքիայի 63–րդ Կառավարության ձևավորման մանդատ է տվել վարչապետին»,–գրել է նա։

Թուրքիայի նոր խորհրդարանը պարտավոր է նոր Կառավարություն ձևավորել և հաստատել 45 օրվա ընթացքում։ Այն դեպքում, եթե խորհրդարանը չկարողանա նշված ժամկետում իրականացնել դա, ապա Թուրքիայի նախագահը կցրի խորհրդարանը և արտահերթ ընտրություններ կնշանակի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը