Լրահոս

11.11.2009 17:37


Արմեն Մարտիրոսյան. «…ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա ես դատապարտում եմ իշխանությունների այս քայլերը»

Արմեն Մարտիրոսյան. «…ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա ես դատապարտում եմ իշխանությունների այս քայլերը»

«7օր»-ը տեղեկություններ էր ստացել, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը միջնորդի միջոցով դիմել էր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանին, որպեսզի նա դատապարտի իշխանությունների քայլերը՝ որոնցով նրան չի տրամադրվում վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին անհրաժեշտ տեղեկանք։

Համապատասխանու՞մ է այս տեղեկությունը իրականությանը, թե՞ ոչ, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահը պատասխանել է. «Առանց մեկնաբանության»։ «7օր»–ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ «Ժառանգություն» կուսակցությունը միշտ պայքարել է մարդու իրավունքների համար և այսուհետ ևս պայքարելու է։

-Ցանկացած  անարդարություն լինելու է մեր ուշադրության կենտրոնում, իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա ես դատապարտում եմ իշխանությունների  այս քայլերը, և «Ժառանգություն» կուսակցության անունից կարող եմ ասել, որ այս կերպ իշխանությունները ևս մեկ անգամ իրականացնում են  այնպիսի քայլեր, որոնց արդյունքում 10-րդ ընտրատարածքում  ընտրությունները չեն կարող համարվել ազատ, արդար և թափանցիկ, որովհետև ազատ մրցակցային դաշտն իսպառ փորձում են վերացնել իրենց քայլերով,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը