ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է հրազենի գործադրմամբ Նորքի բնակիչ Յու.Ավագյանին պատկանող գույքը դիտավորյալ վնասելու, ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Նախաքննությամբ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, շարժառիթը, բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ բռնության սպառնալիքով փորձ է կատարվել Ավագյան եղբայրներից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար։
Քրեական գործով ձեռնարկված բազմածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևանի բնակիչներ Հայրապետյան եղբայրները, տեղեկանալով, որ Ավագյան եղբայրները գտնվում են ֆինանսական բարվոք վիճակում, մտադրվել են առանձնապես խոշոր չափի գումար շորթել։
Իրենց մտադրությունն իրականացնելու նպատակով 2015թ. փետրվարի 20-ին` ժամը 03:40-ի սահմաններում, Հայրապետյանները «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Յու. Ավագյանի տան մոտակայք, եղբայրներից մեկը վարել է ավտոմեքենան, իսկ մյուսը նախապես վերցրած ինքնաձիգից կրակոցներ է արձակել Յու. Ավագյանի տան ավտոտնակի դարպասների ուղղությամբ, որի հետևանքով վնասվել է նաև ավտոտնակում կայանված «Տոյոտա Լանդ Կրույզեր» մակնիշի ավտոմեքենան` պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:
Դեպքից մի քանի օր անց՝ 2015թ. մարտի 2-ի առավոտյան, եղբայրներից մեկը «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչով «ՌԳԴ-5» տեսակի ձեռքի նռնակը մետաղալարով ամրացրել է Ավագյանի տան դարպասին, ինչից հետո պատրաստել և տարբեր անձանց անուններից «Հայ-Փոստ»-ի միջոցով Ավագյան եղբայրներին ուղարկել են սպառնալից նամակներ՝ պահանջելով 32.000 ԱՄՆ դոլար տրամադրել՝ սպառնալով հակառակ պարագայում վնասել նրանց և ընտանիքի անդամներին։
Քննությամբ նաև բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Հայրապետյան եղբայրներն ապօրինի ձեռք են բերել ու պահել զենք և ռազմամթերք, որը հայտնաբերվել է օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունների արդյունքում. Կոտայքի մարզի ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկին կից գտնվող, Ս.Հայրապետյանին պատկանող քարի մշակման արտադրամասի տանիքում և Նորքի 2-րդ փողոցում գտնվող տանը հայտնաբերվել է ԱԿ տեսակի 4 ինքնաձիգ, 1 նռնականետ, ռազմամթերք հանդիսացող 736 հատ 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի, 942 հատ 7,62մմ տրամաչափի ինքնաձիգի, 172 հատ 7,62մմ տրամաչափի ռևոլվերային, 22 հատ 7,62մմ տրամաչափի նշանառու հրացանի, 355 հատ 5,6մմ տրամաչափի և 2 հատ 9մմ տրամաչափի փամփուշտներ, 40մմ տրամաչափի «ՊԳ-7Մ» տեսակի կրակոցի գլխիկ և «Ֆ-1» տեսակի ձեռքի մարտական բեկորային նռնակ ու «ՌԳԴ-5» տեսակի ձեռքի նռնակ` «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչով:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հայրապետյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Շորթում՝ սպանության սպառնալիքով

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժին