Աշխարհ

09.07.2015 21:15


ՌԴ–ում կարող են արգելել կիրակնօրյա վերանորոգումները (տեսանյութ)

ՌԴ–ում կարող են արգելել կիրակնօրյա վերանորոգումները (տեսանյութ)

ՌԴ–ում օրինագիծ է մշակվում կիրակին պաշտոնապես «լռության օր» հռչակելու մասին։ Դա նշանակում է, որ բնակելի շենքերում այդ օրը կարգելվեն վերանորոգման աղմկող աշխատանքները։ Իհարկե, կլինեն նաև բացառություններ։

Առաջարկվում է այդ օրենքը չկիրառել նորակառույցների դեպքում՝ դրանք շահագործման հանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում։ Բացի այդ, շտկումները նախատեսում են վերանորոգման ժամերի ավելացում աշխատանքային օրերին՝ 19:00–20:00–ն։

«Վեստի Մոսկվա»–ի փոխանցմամբ՝ համապատասխան հարցումը մոտ ժամանակներս կհրապարակվի «Ակտիվ քաղաքացի» պորտալում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը