Աշխարհ

09.07.2015 20:00


Ռուսաստանում ակտիվացել են թունավոր սարդերը (տեսանյութ)

Ռուսաստանում ակտիվացել են թունավոր սարդերը (տեսանյութ)

ՌԴ Վոլգոգրադի, Ռոստովի, Նովոսիբիրսկի և Սարատովի շրջաններում նկատվել է «սև այրի» կամ կարակուրտ տեսակի սարդի ակտիվացում։ «Вести. ru»-ի փոխանցմամբ՝ 35-ամյա Եվգենին, ով բնակվում է Վոլգոգրադի շրջանում, իր մաշկի վրա է զգացել, թե ինչ է նշանակում «սև այրու համբույրը»:

«Պառկած հեռուստացույց էի դիտում, երբ խայթոց զգացի, և սարդին միանգամից դուրս հանեցի։ Հետո թևատակում ցավ զգացի, որը տարածվեց նաև կրծքավանդակիս վրա, ու սկսեց սեղմել այդ հատվածում», - պատմել է Եվգենին, ով ողջ է մնացել միայն շնորհիվ անմիջապես շտապ օգնություն կանչելու։

Աղբյուրի փոխանցմամբ` Եվգենիից բացի՝ Վոլգոգրադի շրջանում կարակուրտի զոհ է դարձել 14 մարդ:

«10-15 րոպե անց ցավը տարածվում է մեջքի մկանների, ողնաշարի, փորի մկանների վրա, փորի մկանները փայտանում են», - խայթոցի ախտանիշների մասին է պատմել Վոլգոգրադի մարզային թմրաբանական կլինիկայի վերակենդանացման բաժնի վարիչ Կոնստանտին Պարֆյոնովը:

Սարդի տեղափոխումը Ռուսաստան մասնագետները բացատրում են այն հանգամանքով, որ վերջին տարիներին երկրում ամռան ամիսներին նկատվում է բարձ ջերմաստիճան, այդ իսկ պատճառով կարակուրտը, որը հանդիպում է հիմնականում Աֆրիկայում, Միջին Ասիայում, Իրանում և Աղվանստանում, ամռան ամիսներին տեղափոխվում է Ռուսաստան: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձմռան ամիսներին ՌԴ-ում բավականին ցուրտ է՝ սարդը մեկ սեզոնից ավելի չի ապրում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը