Լրահոս

09.07.2015 14:09


54 և 30 տարեկան կանայք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

54 և 30 տարեկան կանայք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 7-ին՝ ժամը 23.30-ին, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 7/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 54-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 8-ին՝ ժամը 08.00-ին, «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը