Տնտեսական

09.07.2015 13:39


ՀՀ–ում գրանցվել են բանջարեղենի գնանկում, մրգերի գնաճ

ՀՀ–ում գրանցվել են բանջարեղենի գնանկում, մրգերի գնաճ

ԱՎԾ գների վիճակագրության բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն այսօր ներկայացրել է այս տարվա առաջին վեց ամիսների վիճակագրությունը սպառողական շուկայում գների ընդհանուր շարժի մասով:

Բանախոսի տվյալներով՝ 2015թ. հունվար ամսին գրանցվել է 2,5–տոկոսանոց գնաճ, իսկ ապրիլից սկսած՝ գնանկում է գրանցվել՝ ապրիլին՝ 0,1 տոկոս, մայիսին՝ 0,4 տոկոս:

Ըստ Մարտիրոսյանի՝ ամենամեծ գնանկումը եղել է բանջարեղենի, կարտոֆիլի դեպքում՝ 0,9 տոկոս, իսկ ամենաբարձր գնաճը՝ մրգերի՝ 13 տոկոս։

Գնանկում է գրանցվել նաև լոլիկի ու կանաչ պղպեղի պարագայում՝ շուրջ երեք անգամ:

Լրագրողի հարցին՝ ճի՞շտ են արդյոք տվյալներն այն մասին, որ պարենի համաշխարհային գները վերջին մեկ տարվա ընթացքում նվազել են 20,7 անգամ, իսկ Հայաստանում աճել 10 անգամ, ԱՎԾ ներկայացուցիչը պատասխանել է, որ դրանք ՀՀ ԱՎԾ–ի տվյալները չեն, և ինքը չի կարող ներկայացնել այդ վիճակագրության պատճառահետևանքային կապը։ Իսկ ԱՎԾ-ն միջազգային գների հետ համադրությունը կարող է ներկայացնել միայն տարիներ անց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը