Քաղաքական

09.07.2015 13:43


Ֆեյսբուքյան օգտատերերը «պողոտա» են հանել Պարույր Հայրիկյանին

Ֆեյսբուքյան օգտատերերը «պողոտա» են հանել Պարույր Հայրիկյանին

«Ազատությունը»–ը ֆեյսբուքյան ասուլիս է նախաձեռնել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ, որը կայանալու է ուրբաթ` ժամը 16.00-ին, ուղիղ հեռարձակմամբ:

Մինչ այդ ֆեյսբուքյան օգտատերերն իրենց հարցերն են ուղղում Պարույր Հայրիկյանին, որոնց զգալի մասը բավականին ուշագրավ է։ Հարցերից մի քանիսը ներկայացնում ենք ստորև.

Արամ Մանուկյան. «Մեկա սլավոնական արտաքինով աղջիկներն ու կանայք լավն են, ի՞նչ կասեք։ Էն փողը, որ ծախսվավ մեր հարկերից, մարսվա՞վ»։

Артур Артур. «Հարց 1. Հարգելի՛ պարոն Հայրիկեանք, ըստ ձեզ՝ ո՞վ կկրի՝ ԿԳԲ-ն, թե Բռուս Լին։ 2. Ըստ ձեզ՝ հնարավո՞ր է թրաշի տակ անհարմար արձանագրություն ունենալ»։

Khlurd Re. «Բաղնիքս ուզում եմ վերանորոգել, վախենում եմ կաֆելչիկ կանչել... Օգտվելով առիթից՝ ուզում եմ հարցնել՝ արդյոք ունե՞ք ձեզ համար վստահելի կաֆելչիկ, նրան հրավիրեմ: /Ոչինչ, որ թանկ գործ անող լինի, կարևորը՝ հետո դուք բյուջեի վրա էլի չնստեք/»:

Sargis Bianconeri. «Պ. Հայրիկյան, դուք քանի՞ կյանք ունեք»։

Arman Tatosyan. «Պարո՛ն Հայրիկյան, եթե Հայաստանի բնակչության թվից հանենք ԿԳԲ-ի և այլ գործակալներին, բացի Ձեզնից՝ քանի՞ հոգի ազնիվ ու հայրենասեր մարդ կմնա։ Պարո՛ն Հայրիկեան, երբեւէ մտածել ե՞ք, որ անկախությունից ի վեր՝ կարելի էր Հայաստանի դրոշի կարմիր և նարնջագույն գույները հանել, թողնել միայն կապույտը, իսկ կենտրոնում շրջանաձև դասավորութեամբ աստղեր ավելացնել, որպեսզի հետագայում հավաքների ժամանակ հանգիստ քայլեիք ԵՄ դրոշներով, ու ոչ ոք դժգոհ չլիներ. ժողովրդական լեզվով ասած՝ ո՛չ շիշը վառվեր, ո՛չ քյաբաբը»։

Narek Hovakimyan. «Պարո՛ն Հայրիկյան, էն սլավոնական արտաքինով սև ու փռչոտ հայերից ի՞նչ կա»։

Ամալյա Առաքելյան. «1.Սաղ հեչ, էն 50 000–ից հեչ բան մնացել ա՞: 2. Հաջորդ «մահափորձի» համար ինչքա՞ն պետք ա գումար հատկացվի պետբյուջեից ձեր առողջությունը վերականգնելու համար։ 3. Իսկ տեղեկություն ունե՞ք՝ երբ կլինի հաջորդ մահափորձը ձեր դեմ։ Արդյոք էլի սլավոնական արտաքինով անձինք կիրականացնե՞ն այն, ի՞նչ եք կարծում»:

Արևիկ Մելքումյան. «Պարո՛ն Հայրիկյան, ինչքան ժամանակ է պետք, որ սիմվոլն ինքնաոչնչանա»:

Narek Adamyan. «Պարո՛ն Հայրիկյան, Ռեալ Մադրի՞դ, թե՞ Բարսա»։

Gemafin Gasparyan. «Ո՞վ է ավելի սիմվոլ՝ Պարույր Հայրկյա՞նը, Լեհ Վալենսան, թե՞ Վացլավ Հավելը»։

Levon Margaryan. «Պարօ՛ն Հայրիկէան, որևէ կապ տեսնո՞ւմ եք Բորիս Նեմցովի սպանության ու Ձեր հանդեպ մահափորձի միջև, թե՞ ոչ: Ակնհայտ է կադիրովյան ձեռագիրը, իսկ Կադիրովն առանց Պուտինի նման բան չէր անի»։

Zaruhi Simonian. «Համաձա՞յն եք էպոսագետ Վարդան Սեդրակյանի հետ, որ վերևում Աստված կա»։

Նշենք, որ սրանք այսբովանդակ հարցերի մի մասն են միայն։ Մյուսները «Ազատությունը» հեռացրել է՝ զգուշացնելով. «Անմիջապես կհեռացվեն հարց չպարունակող գրառումները, ծաղրական և հումորային հարցերը։ Նաև խնդրում ենք մեկնաբանություններ չանել հարցերի տակ. դրանք չեն ընթերցվելու և խանգարելու են ասուլիսավարին»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը