Լրահոս

09.07.2015 13:12


Ավտովթարի հետևանքով հիվանդանոցում մահացել է

Ավտովթարի հետևանքով հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 8-ին՝ ժամը 20.35-ին, «Պոլիտրավմա, կրծքավանդակի աջ կեսի բազմաթիվ կողոսկրերի կոտրվածք, պնեմոթորաքս, ձախից կողոսկրերի կոտրվածք, որովայնի խոռոչի փակ վնասվածք, ներքին արյունահոսություն՝ հարցականով, ձախ սրունքթաթային հոդի վնասվածք, գլխի շրջանի քերծվածք, սալջարդ վերքեր, գլխուղեղի ցնցում՝ հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1957 թ. ծնված Արծրուն Ստեփանյանը, որտեղ հայտնել է, որ վնասվածքները ստացել է Աշտարակ քաղաքի վարչական տարածքում կեսօրին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Նույն օրը Արծրուն Ստեփանյանը հիվանդանոցում մահացել է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը