Աշխարհ

09.07.2015 20:31


Հունաստանի բանկոմատներում սպառվում են կանխիկ դրամական միջոցները

Հունաստանի բանկոմատներում սպառվում են կանխիկ դրամական միջոցները

Հունաստանի բանկոմատներում սպառվում են կանխիկ դրամական միջոցները: «Вести. ru»-ի փոխանցմամբ՝ հունական բանկերի միության նախագահ Լուկա Կացելին հայտարարել է, որ բանկոմատներում գտնվող դրամամիջոցները կհերիքեն միայն մինչև հուլիս 13-ը:

«Մինչև երկուշաբթիի երեկո բանկոմատներում բավարար փող կլինի: Բոլոր այդ օրերին բանկերը բանկոմատներին կտրամադրեն դրամամիջոցներ», - ասել է Կացելին՝ նշելով, որ իրավիճակը բանկային ոլորտում աստիճանաբար կկարգավորվի միջազգային վարկատուների հետ ֆինանսավորման վերաբերյալ համաձայնության գալու դեպքում։

«Բանկային համակարգն աստիճանաբար կկարգավորվի՝ կախված Եվրոպական կենտրոնական բանկից կանխիկ դրամական միջոցների մուտքերից», - ասել է հունական բանկերի միության նախագահը:

Նշենք, որ հուլիսի 8-ին Հունաստանի Ֆինանսների նախարարությունը երկարացրել է, այսպես կոչված, «բանկային արձակուրդները», ինչը նշանակում է, որ մինչև հուլիսի 13-ը բանկերը փակ են լինելու: Բացի այդ, ուժի մեջ է նաև օրենքը, ըստ որի՝ օրական քարտից կարելի է կանխիկացնել ոչ ավելի, քան 60 եվրո:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը