Տնտեսական

09.07.2015 12:15


Նաիրիտցիները կշարունակեն բողոքի ակցիաները աշխատավարձի պարտքերը չմարելու դեպքում

Նաիրիտցիները կշարունակեն բողոքի ակցիաները աշխատավարձի պարտքերը չմարելու դեպքում

Ինչպես ավելի վաղ գրել էինք, ժամը 11.00–ից Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են անում «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները։

Մեր թղթակցի հետ զրույցում նաիրիտցիները հայտնեցին, որ սկսում են աստիճանաբար ցրվել. վարչապետը բացակայում է հանրապետությունից, գալու հիմնական պատճառն էլ Կառավարությանը հիշեցնելն էր, որ իրենք չեն մոռացել մինչև հուլիսի 15–ն աշխատավարձի ողջ պարտքի մարման խոստման մասին։ Գործարանի նախկին աշխատակիցներից մեկի խոսքերով՝ այդ կասկածներն անհիմն չեն. անցյալ տարի քանիցս նմանատիպ խոստումներ են լսել։

Նաիրիտցիները նաև վստահեցրել են՝ եթե իշխանությունների տված խոստումը չիրականանա, հուլիսի 16–ից կդիմեն հստակ գործողությունների։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը