«Թուրքմենգազի» և «Գազպրոմի» միջև տարաձայնություն է առաջացել
«Թուրքմենգազը» հայտարարել է, որ տարեսկզբից «Գազպրոմն» այլևս վճարունակ չէ։ «Գազետայի» աղբյուրների տվյալներով՝ կողմերի միջև վեճ է ծագել գազի գնի հարցով. «Գազպրոմը» չի ուզում վճարել Թուրքմենիայի սահմանած գինը։
Ճիշտ այդկերպ է «Գազպրոմի» հետ վարվում ուկրաինական «Նավթոգազը», և Թուրքմենիայում ստեղծված իրավիճակը, փորձագետների կարծիքով, կարող է օգտագործվել Կիևի կողմից՝ ռուսական մոնոպոլիայի վրա գնային ճնշում գործադրելու առումով։
Թուրքմենական նավթագազային համալիրից նշել են, որ շարունակվող համաշխարհային տնտեսական ճգնաժամի և Արևմուտքի կողմից ՌԴ–ի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների համապատկերին ռուսական ընկերությունը հնարավորություն չունի վճարելու թուրքմենական կողմի հետ գազի առքուվաճառքի հարցով կնքված գործարքներով սահմանված գինը։
«Գազպրոմը» հրաժարվել է մեկնաբանել այս ամենը։ Սակայն, «Գազետա»–ի աղբյուրի փոխանցմամբ, ռուսական ընկերությունն անարդարացի է համարում «Թուրքմենգազի» սահմանած գինը և հրաժարվում է վճարել։
«Ստեղծված իրավիճակը, փաստացի, ռուս–ուկրաինական հարաբերությունների հայելային արտացոլումն է»,–հայտնում է աղբյուրը։

7or.am