Բրիտանիայի մայրաքաղաքը կաթվածահար է եղել մետրոյի աշխատակիցների գործադուլի պատճառով (տեսանյութ)
Լոնդոնը հնարավոր է՝ երեք օր հայտնվի տրանսպորտային քաոսի մեջ։ Նախօրեին՝ երեկոյան, Բրիտանիայի մայրաքաղաքում մեկնարկել է վերջին տարիների ամենախոշորամասշտաբ գործադուլը։
«Россия 24»–ը հայտնում է, որ ի նշան բողոքի՝ աշխատանքի դուրս չեն եկել քաղաքային մետրոյի աշխատակիցները։ Բողոքի գործողությանը մասնակցում է 20 հազար մարդ։ Արհմիությունը հանդես է գալիս շուրջօրյա աշխատանքային վարձավճարների պայմանները վերանայելու օգտին, որոնց մետրոն անցնելու է սեպտեմբերից։
Գործադուլի պատճառով փողոցներում կիլոմետրերով ձգվող խցանումներ են սկսվել։ Կանգառներում էլ ոտք գցելու տեղ չկա։ Գործադուլը շարունակվելու է մինչև երեկո, որից միանգամից հետո սկսվելու է մերձքաղաքային գնացքների մեքենավարների երկօրյա գործադուլը։

7or.am