Ստամբուլում 200 մարդ հարձակվել է Թայլանդի հյուպատոսության շենքի վրա
Ստամբուլում մոտ 200 մարդ հարձակում է գործել Թայլանդի հյուպատոսության շենքի վրա` քարերով եւ փայտերով ջարդելով լուսամուտներն ու դռները:
«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ«Անատոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամբոխն այդ քայլին է դիմել՝ բողոքելով, որ իրենց պնդմամբ` հյուպատոսությունը պատրաստվում է Չինաստանին հանձնել այնտեղ պատսպարած ույղուր թուրքերին:
Գազազած ամբոխը իջեցրել է նաեւ շենքի մուտքին ամրացված Թայլանդի դրոշը: Նրանք պարզել են «Կեցցե՛ անկախ Արեւելյան Թուրքեստանը», «Թուրքիա՛, տե՛ր կանգնիր եղբորդ» բովանդակությամբ պաստառներ: Շենք ներժուժած մի խումբ մարդիկ ջարդել–փշրել են նաեւ սենյակների իրերը:
Ծայրահեղ ազգայնական տրամադրված ամբոխը կազմակերպած ավերից հետո նամազ է արել: Միջադեպի վայր հասած ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են նրանցից 9-ին, իսկ մնացածներին հեռացրել հյուպատոսության շենքի մոտից:
Ստամբուլում 200 մարդ հարձակվել է Թայլանդի հյուպատոսության շենքի վրա
Ստամբուլում մոտ 200 մարդ հարձակում է գործել Թայլանդի հյուպատոսության շենքի վրա` քարերով եւ փայտերով ջարդելով լուսամուտներն ու դռները:
«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ «Անատոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամբոխն այդ քայլին է դիմել՝ բողոքելով, որ իրենց պնդմամբ` հյուպատոսությունը պատրաստվում է Չինաստանին հանձնել այնտեղ պատսպարած ույղուր թուրքերին:
Գազազած ամբոխը իջեցրել է նաեւ շենքի մուտքին ամրացված Թայլանդի դրոշը: Նրանք պարզել են «Կեցցե՛ անկախ Արեւելյան Թուրքեստանը», «Թուրքիա՛, տե՛ր կանգնիր եղբորդ» բովանդակությամբ պաստառներ: Շենք ներժուժած մի խումբ մարդիկ ջարդել–փշրել են նաեւ սենյակների իրերը:
Ծայրահեղ ազգայնական տրամադրված ամբոխը կազմակերպած ավերից հետո նամազ է արել: Միջադեպի վայր հասած ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են նրանցից 9-ին, իսկ մնացածներին հեռացրել հյուպատոսության շենքի մոտից:
Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։