Աշխարհ

09.07.2015 19:40


Մեծ Բրիտանիայի իշխանությունները 12 մլրդ եվրոյով կրճատում են սոցծախսերը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները 12 մլրդ եվրոյով կրճատում են սոցծախսերը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները շարունակում են կոշտ տնտեսության քաղաքականությունը։ Կառավարությունը կրճատում է սոցիալական ոլորտի ծախսերը տարեկան 12 մլրդ եվրոյով։

«Agence France-Presse»–ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանական նիստի ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը։ Վերջինի հայտարարությունն արվել է բրիտանացիների հերթական ցույցերի համապատկերին՝ ընդդեմ պահպանողականների տնտեսական քաղաքականության։

Բողոքարարները նախքան նիստի մեկնարկը արգելափակել են փողոցը, որում գտնվում են կառավարական շենքերը։

Օսբորնի խոսքերով՝ սոցծախսերի կրճատումը տեղի է ունենում պետբյուջեի՝ 37 մլրդ եվրոյի չափով կրճատման շրջանակներում։

Բրիտանիայում այս հունիսին կայացած բողոքի զանգվածային ակցիային մասնակցում էր 250 հազ մարդ։ Չնայած բազմամարդ ցույցերին՝ կառավարությունը շարունակում է ծրագրված կոշտ տնտեսության քաղաքականությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը