Աշխարհ

09.07.2015 10:17


Ավստրիայի խորհրդարանը վավերացրել է Ուկրաինայի՝ ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը

Ավստրիայի խորհրդարանը վավերացրել է Ուկրաինայի՝ ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը

Ավստրիայի խորհրդարանը վավերացրել է Ուկրաինայի՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը։ Այս մասին ասվում է Ավստրիայում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Շչերբայի թվիթթերյան էջում։ «Ավստրիա՜... Վավերացվե՜ց...»,–նշվում է հաղորդագրությունում։

Վավերացման մասին օրենքը կուղարկվի Ավստրիայի նախագահին՝ ստորագրման։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի, ՌԴ–ի և Եվրահանձնաժողովի նախարարների հանդիպումը Բրյուսելի և Կիևի ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի իմպլեմենտացման հարցով կկայանա սեպտեմբերի սկզբին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը