Լրահոս

09.07.2015 09:40


Նաիրիտցիները բողոքի ակցիա կիրականացնեն Կառավարության դիմաց

Նաիրիտցիները բողոքի ակցիա կիրականացնեն Կառավարության դիմաց

Այսօր՝ ժամը 11.00–ին, «Նաիրիտ» գործարանի կրճատված աշխատակիցները բողոքի ակցիա կիրականացնեն Կառավարության շենքի դիմաց։ Նպատակը Կառավարությանը հիշեցնելն է, որ չեն մոռացել խոստման մասին. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, որ մինչև հուլիսի 15–ը աշխատավարձի ողջ պարտքը կմարվի։

Օրերս գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը հանդիպել է Զախարյանի հետ՝ վերջինին հայտնելով նաիրիտցիների կասկածների մասին, որ մինչև հուլիսի 15-ը պարտքերը չեն մարվի։ Սակայն նախարարը մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ այն նախագահի հրամանն է, և կկատարվի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը