Աշխարհ

09.07.2015 08:20


Սիրիայի բանակը հետ է մղել գրոհայինների հարձակումը Հալեպի վրա

Սիրիայի բանակը հետ է մղել գրոհայինների հարձակումը Հալեպի վրա

Գրոհայինները փորձ են արել վերահսկողության տակ վերցնել Հալեպի արևմտյան թաղամասերը, սակայն ստիպված են եղել նահանջել ուժգին հրետանային ռմբակոծությունից հետո։ Այս մասին հայտնում է «Россия 24»–ը։

Դրանից մեկ օր առաջ Սիրիայի բանակի անցակետերից մեկի վրա հարձակում էր տեղի ունեցել. իսլամիստ խմբավորման մահապարտ–ահաբեկիչը պայթեցրել էր ինքն իրեն, ինչի հետևանքով 25 մարդ էր զոհվել։

Ներկա դրությամբ՝ կողմերը դիրքավորվում են։

Հալեպը ռազմավարական կարևոր նշանակության քաղաք է հանդիսանում, քանի որ հնարավորություն է տալիս վերահսկողության տակ պահել երկրի գրեթե ողջ հյուսիսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը