Քաղաքական

08.07.2015 22:30


Հայաստանը չի ստորագրել ԵԱՀԿ ԽՎ-ի հակառուսական բանաձևի տակ

Հայաստանը չի ստորագրել ԵԱՀԿ ԽՎ-ի հակառուսական բանաձևի տակ

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ Հելսինկիում հրավիրված լիագումար նիստում բավականին կոշտ բանաձև է ընդունվել Ռուսաստանի դեմ: Ինչպես հայտնում է «Կոմերսանտը», այդ բանաձևը Ռուսաստանին դատապարտում է «Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիայի գործողություների» համար: Նաև կոչ է արվում պաշտոնական Մոսկվային դադարեցնել Ուկրաինայի արևելք զենք ու զորք ուղարկելը:

Նշենք, որ այս բանաձևի հեղինակները Ուկրաինան և Կանադան են:

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ հակառուսկան այդ բանաձևի տակ հրաժարվել են ստորագրել միայն Հայաստանը, Ֆրանսիան և Շվեյցարիան՝ պատճառաբանելով, որ նիստին ՌԴ պատվիրակությունը բացակայում է:

Բանաձևին կողմ է քվեարկել 96, դեմ՝ 7, ձեռնպահ 32 պատվիրակություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը