Աշխարհ

08.07.2015 17:29


29 մարդ է հոսանքահարվել Չեխիայի մանկական ճամբարի լողավազանում

29 մարդ է հոսանքահարվել Չեխիայի մանկական ճամբարի լողավազանում

Չեխիայի Օպարնո քաղաքի մանկական ճամբարում արտակարգ պատահար է տեղի ունեցել։ 29 մարդ, որոնցից 26–ն՝ անչափահաս, հոսանքահարվել է լողավազանի վթարի պատճառով։ Հոսանքը ներթափանցել է լողավազանի մեջ։

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

Կատարվածի պատճառները պարզելու համար հետաքննություն է ընթանում։

Հայտնի չէ՝ դա դժբախտ պատահա՞ր է, անփութության հետևա՞նք, թե՞ դիտավորությամբ կատարված հանցանք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը