«Ferrari» ընկերության արժեթղթերը կհայտնվեն ազատ վաճառքում: Այս մասին հաղորդում է «Bloomberg»-ը:
«Fiat-Chrysler» կոնցեռնի ղեկավար Սերջիո Մարկոնեն, ով գնահատել է «Ferrari»-ի արժեքը 10 մլրդ եվրո, պատրաստվում է արժեթղթերի 10%-ն ազատ վաճառքի հանել:
Նշվում է, որ ընկերության արժեթղթերի առաջին տեղաբաշխումը նախատեսվում է իրականացնել ս.թ. նոյեմբերին Նյու Յորքի բորսայում: Մարկոնեն նախատեսում է համալրել ընկերության բյուջեն, որը պատրաստվում է ծախսել կոնցեռնի կատարելագործման և շուկայում նրա դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։
Ըստ տարածվող լուրերի՝ «Fiat-Chrysler»-ի ղեկավարությունը պատրաստվում է մոտ 48 մլրդ եվրո ծախսել, որպեսզի հնարավոր լինի բարձրացնել կոնցեռնի արտադրանքի վաճառքը՝ հասցնելով մինչև 7 մլն ավտոմեքենայի։ Այդ ցուցանիշին նախատեսվում է հասնել մինչև 2018թ.:
«Ferrari» ընկերությունը կվաճառեն մաս–մաս

7or.am