Լրահոս

11.11.2009 15:11

Հայկ Բաբուխանյան. «Որպես քաղաքական ուժ՝ ՀԱԿ–ն այլևս գոյություն չունի»

Հայկ Բաբուխանյան. «Որպես քաղաքական ուժ՝ ՀԱԿ–ն այլևս գոյություն չունի»

-Փաստ է, որ ՀԱԿ-ը, որպես քաղաքական ուժ, դադարել է գոյություն ունենալուց,- «Արցախ» մամուլի ակումբում ասել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը։

Նա նշել է, որ կարևորագույն խնդիրներից և ոչ մեկի վերաբերյալ «Հայ ազգային կոնգրեսը» տեսակետ չունի, և անգամ ՀԱԿ-ում ընդգրկված տարբեր կուսակցություններ հայտնում են հակադիր դիրքորոշումներ։

-Օրինակ՝ հայ-թուրքական հարցի վերաբերյալ մեկ ՀԱԿ-ը հայտարարում է, որ դա գործընթաց է, որը քայլ առաջ է, և ողջունում է, հետո հայտարարում է, որ դա քայլ հետ է, հետո կեսը հայտարարում է, որ լավ է, կեսը՝ վատ է, հետո սկսում են իրար հետ վիճել, հետո պարզվում է, որ, որպես այդպիսին, չկա այնպիսի մարմին, որը կարողանա ՀԱԿ-ի անունից խոսել,- նշել է ՍԻՄ նախագահը,- միակ պահանջը, որ նրանց մոտ մնացել է, այն էլ արդեն լրիվ ձևի համար է արտահայտվում, երկրի նախագահի հրաժարականն է, իշխանափոխությունը։ Դա քաղաքական ուժի կեցվածք չէ՛. դա խռովարարների, ավազակախմբի մի պահանջ է։

Եվ քանի որ Հ. Բաբուխանյանը կարծում է, որ, որպես քաղաքական ուժ, ՀԱԿ-ն այլևս գոյություն չունի, ապա այսօր, ըստ նրա, հայրենասիրական բևեռը, որի մեջ մտնում է նաև ՀՅ Դաշնակցությունը, ընդդիմադիր դաշտում դարձել է առաջին բևեռ.

-Դա նշանակում է, որ եթե այդ բևեռը կազմակերպական ձևեր ստանա, դառնա միություն, նախընտրական դաշինք և այլն, անկասկած շատ ավելի մեծ շանսեր ունի ձայներ հավաքելու, քան թե ապազգային բևեռը, որը Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած բևեռն է։ Եվ նույնսիկ ավելի մեծ շանսեր կունենա, քան թե այսօրվա իշխանական կոալիցիան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։