Քաղաքական

08.07.2015 14:12


Բաքուն «սև ցուցակով» է սպառնում Ստերլիգովի ասուլիսին գնացող լրագրողներին

Բաքուն «սև ցուցակով» է սպառնում Ստերլիգովի ասուլիսին գնացող լրագրողներին

Ռուսաստանցի միլիարդատեր Գերման Ստերլիգովը, ով ընտանիքով լքել է Ռուսաստանը և բնակություն հաստատել Արցախում, իր այդ քայլը բացատրելու համար առաջիկա երկուշաբթի մամուլի ասուլիս է հրավիրել Շուշիում։ Ստերլիգովն իր գրառման մեջ ԼՂ–ն անվանել էր ծաղկող այգի, իսկ Շուշին՝ հին հայկական քաղաք:

Ադբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը հայտարարել է, որ բոլոր այն լրագրողները, ովքեր ցանկանում են մասնակցել Ստերլիգովի մամուլի ասուլիսին, պետք է ստանան Ադրբեջանի ԱԳՆ-ի թույլտվությունը: Հակառակ դեպքում նրանք կհայտնվեն Բաքվի «սև ցուցակում»:

Հիշեցնենք՝ օրերս «Vesti.az»-ը հարցազրույց էր վերցրել Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովից։

«Ինչո՞ւ նա որպես նոր բնակավայր ընտրեց հենց Լեռնային Ղարաբաղը» հարցին Հայրապետովը պատասխանել էր.

«Նա այնտեղ շատ ընկերներ և ծանոթներ ունի: Նրանք կօգնեն հաստատվել նոր տեղում՝ ստեղծել երկրորդ Սլոբոդան: Այն, ինչի համար Գերմանը Լվովիչը պայքարել է տարիներ շարունակ՝ մաքուր բնություն, սննդամթերք, Ղարաբաղում կա: Հենց այդ պատճառով էլ նա կանգ առավ Լեռնային Ղարաբաղի վրա»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը