«Պոբեդա»–ն արգելել է մաստակ ծամել իր ինքնաթիռներում
«Պոբեդա» լուոկոսթեր ավիաընկերությունը ստիպված է եղել արգելել իր չվերթներին մաստակ օգտագործելը: Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը՝ ավիաընկերության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը հղումով։
«Մաստակի օգտագործման արգելքն ուժի մեջ է հունիսի կեսերից և կապված է այն ֆինանսական վնասների հետ, որոնք կրում է ավիաընկերությունը», - հայտնել է «Պոբեդա»-ի մամլո խոսնակ Ելենա Սելիվանովան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական «Աերոֆլոտ»-ի «Պոբեդա» դուստր ընկերության ուղևորները 2015թ. սկզբից ինքնաթիռներից 100 հազ դոլարի գույք են գողացել: Բացի այդ, ավիաընկերությունը ստիպված է եղել լրացուցիչ ծախսեր անել գույքի վնասման պատճառով. մեկ մաստակը հեռացնելու և սարքավորումները նորմալ վիճակի բերելու համար ավիաընկերությունը ստիպված է որոշ դեպքերում մինչև 100 հազ ռուբլի ծախսել:

7or.am