Ցուցարարները փակել էին Տիգրան Մեծ պողոտան (լրացված)
ՀՀ կառավարության այսօրվա նիստին զուգահեռ՝ գործադրի շենքի դիմաց բողոքի գործողություն են իրականացնում նաև Հանրապետության 33 թաղամասի (Ֆիրդուսի)բնակիչները։
Նրանք հանդիպում էին պահանջում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ՝ նշելով, որ 113 խաբված ընտանիք մնացել է անօթևան: Ցուցարարները նաև ասում էին, որ Հովիկ Աբրահամյանը 10 օրառաջխոստացելէ 3 օրվաընթացքում իրենց պահանջին լուծում տալ, բայց խոստումը չի կատարել։
Տեսնելով, որ իրենց պահանջին ոչ ոք չի արձագանքում՝ ցուցարարները փորձել են ներխուժելԿառավարությանշենք, բայց անվտանգության աշխատակիցները չեն թույլատրել։ Այնուհետև շենքից դուրս է եկել Կառավարության նամակների և դիմումների բաժնի պետ ԱլեքսանդրՂազարյանը, բայց ցուցարարները հրաժարվել են նրա հետ խոսել։
Դրանից հետո բողոքի գործողություն իրականացնող բնակիչները փակել են ՏիգրանՄեծպողոտան. երթևեկությունըդադարեցվելէ։
***
Ոստիկանները ցուցարարներին հեռացրել են Տիգրան Մեծ պողոտայից, որի ընթացքում քաշքշուկ է տեղի ունեցել։ Այժմ երթևեկությունը վերականգնված է։
***
ՀՀ քաղաքաշինության նախարար ՆարեկՍարգսյանն առաջարկել է 10-15–հոգանոց խումբ ստեղծել, որին երկուշաբթիկընդունի Հովիկ Աբրահամյանը: Նա նաև բնակիչներին ասել է մինչ այդ գրավորներկայացնել իրենց պահանջները, սակայն վերջինները մերժել են՝ նշելով, որ բազմաթիվ անգամներ են գրավոր ներկայացրել, բայց՝ ապարդյուն։
Ցուցարարները փակել էին Տիգրան Մեծ պողոտան (լրացված)
ՀՀ կառավարության այսօրվա նիստին զուգահեռ՝ գործադրի շենքի դիմաց բողոքի գործողություն են իրականացնում նաև Հանրապետության 33 թաղամասի (Ֆիրդուսի) բնակիչները։
Նրանք հանդիպում էին պահանջում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ՝ նշելով, որ 113 խաբված ընտանիք մնացել է անօթևան: Ցուցարարները նաև ասում էին, որ Հովիկ Աբրահամյանը 10 օր առաջ խոստացել է 3 օրվա ընթացքում իրենց պահանջին լուծում տալ, բայց խոստումը չի կատարել։
Տեսնելով, որ իրենց պահանջին ոչ ոք չի արձագանքում՝ ցուցարարները փորձել են ներխուժել Կառավարության շենք, բայց անվտանգության աշխատակիցները չեն թույլատրել։ Այնուհետև շենքից դուրս է եկել Կառավարության նամակների և դիմումների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, բայց ցուցարարները հրաժարվել են նրա հետ խոսել։
Դրանից հետո բողոքի գործողություն իրականացնող բնակիչները փակել են Տիգրան Մեծ պողոտան. երթևեկությունը դադարեցվել է։
***
Ոստիկանները ցուցարարներին հեռացրել են Տիգրան Մեծ պողոտայից, որի ընթացքում քաշքշուկ է տեղի ունեցել։ Այժմ երթևեկությունը վերականգնված է։
***
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն առաջարկել է 10-15–հոգանոց խումբ ստեղծել, որին երկուշաբթի կընդունի Հովիկ Աբրահամյանը: Նա նաև բնակիչներին ասել է մինչ այդ գրավոր ներկայացնել իրենց պահանջները, սակայն վերջինները մերժել են՝ նշելով, որ բազմաթիվ անգամներ են գրավոր ներկայացրել, բայց՝ ապարդյուն։
7or.am