Քաղաքական

08.07.2015 11:24


Սպանդարյանում գյուղապետի արտահերթ ընտրություններ տեղի կունենան

Սպանդարյանում գյուղապետի արտահերթ ընտրություններ տեղի կունենան

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվել է դադարեցնել Շիրակի մարզի Սպանդարյան գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները և նշանակել արտահերթ ընտրություններ։

Նշենք, որ նախկին գյուղապետը մահացել էր։

Ընտրությունները տեղի է ունենալու այս որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը։

Այս նպատակով Կառավարությունն իր պահուստային ֆոնդից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է հատկացրել 1,124.2 հազար դրամ, իսկ ոստիկանությանը` 4.5 հազար դրամ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը