Հիլարի Քլինթոնը մեղադրել է ՌԴ–ին, Հյուսիսային Կորեային և Իրանին ցանցահեններին հովանավորելու համար
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը վստահ է, որ սպառնալիքը՝ կապված ցանցահենների գրոհների հետ, չի սահմանափակվում Չինաստանով, և գալիս է նաև մի շարք այլ երկրներից, որոնց թվում է նաև ՌԴ–ն։
«Միայն չինացիները չեն գրոհներ իրականացնում։ Մենք գիտենք, որ այլ երկրների կառավարությունները՝ ՌԴ–ի, ԿԺԴՀ–ի և Իրանի, ուղղակի և անուղղակի ձևով հովանավորել են ցանցահեններին։ Մենք անհանգստացած ենք նաև նման տեխնոլոգիաներին ահաբեկչական խմբավորումների հնարավոր հասանելիությամբ»,–հայտարարել է Քլինթոնը։
Ընդգծելով, որ տեղեկատվության գողությունը լրջագույն սպառնալիք է՝ Քլինթոնը նշել է՝ այդ խնդրի լուծմանը հատուկ ժամանակ է հարկավոր տրամադրել։
Ավելի վաղ քաղաքական գործիչը մեղադրել էր չինացի ցանցահեններին հսկայական կառավարական տեղեկատվություն և առևտրական գաղտնիքներ գողանալու մեջ։
Հիշեցնենք՝ Հիլարի Քլինթոնն ինքը սկանդալ հրահրեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, երբ հայտնի դարձավ, որ 2009-2013թթ. նա կարևոր նամակներ էր ուղարկում ոչ թե կառավարական, այլ անձնական էլփոստով։

7or.am