Լրահոս

08.07.2015 18:15


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 7-8-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Շինարարների փողոցի թիվ 23 շենքի մոտկայքում այրվել է 100 քմ խոտածածկույթ, Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 9 շենքի մոտակայքում` 200 քմ, Զ. Անդրանիկի փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում` 900 քմ, Դավիթաշենի կամուրջի մոտակայքում` 2000 քմ խոտածածկույթ և 10 հատ դեկորատիվ ծառ, Է. Պետրոսյան թիվ 1 հասցեի մոտակայքում` 2 հա բուսածածկույթ, ջերմահարվել են դեկորատիվ ծառեր` 50 հատ, Երիտասարդության փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում` 1500 ք.մ բուսածածկույթ, Նուբարաշենի 10-րդ փողոցում գտնվող զորամասի մոտակայքում` 2 կոճղ և մոտ 2500 քմ խոտածածկույթ, որ Ալմաստ գործարանի մոտակայքում` 200 քմ, «Հաղթանակ» կամուրջի մոտակայքում` 700 քմ, Հովսեփ Էմինի փողոցի թիվ 49 տան մոտակայքում` 600 քմ խոտածածկույթ և ջերմահարվել 2 ծառ, Կենտրոնական գերեզմանատանը` 1000 քմ, Նանսենի փողոցում գտնվող թիվ 106 դպրոցի մոտակայքում` 100 քմ, Արմենակյան փողոցի թիվ 38 տան մոտակայքում` 300 քմ, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 24-րդ փողոցում` 200 քմ, Նոր Խարբերդ գյուղի 12-րդ փողոցի թիվ 11/1 տան մոտակայքում` 400 քմ բուսածածկույթ, Դարբնիկ գյուղի արոտավայրում` 6 հա չոր խոտ, Նորաբաց գյուղի գերեզմանատան մոտակայքում` 2000 քմ, Սայաթ-Նովա գյուղի վերջնամասում` 11,5 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 72 շենքի մոտակայքում` 500 քմ, խոտածածկույթ, Սրբ. Հովհաննես եկեղեցու մոտա¬կայք¬ում` 2800 քմ խոտածածկույթ և ջերմահարվել` 5 ծառ, Նոր Գեղի գյուղի ձորում` 900 քմ, Աբովյան քաղաքի կամուրջի մոտակայքում` 4000 քմ բուսա¬ծած¬կույթ, աղբ` դեկորատիվ ծառեր (10 հատ), ջերմահարվել են մոտ 30 ծառ, Գետամեջ գյուղի 12-րդ փողոցի մոտակայքում` 2 հա բուսածածկույթ, ջերմահարվել` մոտ 30 ծառ, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Թումանյան փողոցում` 600 քմ, Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի «Կուզեյի դոշ» հանդամասում` 1,2 հա խոտածածկույթ, Հերհեր գյուղի «Բուլախլար» հանդամասում` 3100 ք.մ. խոտածածկույթ և ցոր¬ենի արտ` մոտ 400 քմ, Էջմիածին-Արմավիր (Մ-5) ավտոճանապարհի 6-րդ կմ-ում` 12000 քմ հնձած ցորենի արտ, Արագածոտնի մարզի Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի մոտակայքում` 4000 քմ և ծառի կոճղ՝ 20 հատ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը