Լրահոս

08.07.2015 17:58


Կեղծ ոսկյա զարդերի դիմած գրավատնից 14 միլիոն դրամ են ստացել

Կեղծ ոսկյա զարդերի դիմած գրավատնից 14 միլիոն դրամ են ստացել

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ օրերս ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հ. Ներսիսյան փողոցում գտնվող գրավատանը գրավադրված մեծ չափի կեղծ ոսկի է հայտնաբերվել, որը ներկայացնողը իրենց մոտ է:
Գրավատան տնօրենը մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ Վահե Լ.-ն և Էդգար Գ.-ն մարտ ամսից մինչև հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում խաբեությամբ և վստահությունը չարաշահելով՝ գրավադրել են կեղծ ոսկյա զարդեր, որի դիմաց ստացել են 14.000.000 դրամ:
Վահե Լ.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Էդգար Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը