Լրահոս

11.11.2009 14:07

Էդիկ Բաղդասարյան. «Ինքը՝ Դալլաքյանը եթե ներկայացրել է, արդեն վտանգավոր է»

Էդիկ Բաղդասարյան. «Ինքը՝ Դալլաքյանը եթե ներկայացրել է, արդեն վտանգավոր է»

Նոյեմբերի 11-ին «Հայելի» ակումբում լրատվամիջոցների մասին օրենքի նոր նախագծի վերաբերյալ բանավիճել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը և «Հետք» պարբերականի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։

Անդրադառնալով լրատվամիջոցների մասին նախորդ երկու օրենքներին՝ Արտակ Դավթյանը նշել է, որ երկու օրենքներն էլ («ԶԼՄ-ների մասին օրենք» և «Տեղեկատվության մասին օրենք») բավական հաջողված էին, և նրանցից որևէ մեկում փոփոխություն չի արվել։ Նախաձեռնությամբ հանդես է եկել պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը («Զանգվածային լրատվության մասին» և «ՀՀ ՔՕ փոփոխություններ կատարելու մասին» փաթեթ)։ Օրենքի նախագիծը քննարկվել է վերոնշյալ հանձնաժողովում, և հավանություն է տրվել օրակարգ մտնելուն։ Հանձնաժողովի քննարկումներին լրատվամիջոցները չեն մասնակցել, ինչն առաջացրել է Արտակ Դավթյանի զարմանքը։

Էդիկ Բաղդասարյանն Արտակ Դավթյանից փորձում էր ճշտել, թե ինչու է ընդհանրապես օրենքը փոփոխվում, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ այն իսկապես լավն է.

-Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ է պարոն Դալլաքյանն այդքան շահագրգռված օրենք ընդունելու համար։ Եթե Վիկտոր Դալլաքյանը շատ մտահոգված է Հայաստանով, թող գործող օրենքները կատարելով զբաղվի։ Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ են ուզում օրենք փոփոխել։

Արտակ Դավթյանը նշել է, որ Ազգային ժողովը չի կարող որևէ պատգամավորի արգելել՝ հանդես գալ նախաձեռնությամբ։ Բուն օրենսդրական փաթեթի մասին խոսելիս նա նշել է, որ ՀՀ Քրեական օրենսգրոքում նոր օրենքը պատժաչափերի էական խստացում է ենթադրում, եթե խոչընդոտվում է լրատվամիջոցների գործունեությունը։ Օրենքի նախագծում նաև նորամուծություններ են առաջարկվում։

-Օրենքը լա՞վն է, թե՞ վատն է՝ չեմ պատրաստվում ասել։ Իմ կարծիքով՝ այդ օրենքի մեջ դրականը գերակշռում է։

«Վտանգավոր կետեր կա՞ն նախագծում, թե՞ ոչ» հարցին արձագանքելով՝ Էդիկ Բաղդասարյանը պատասխանել է. «Ինքը՝ Դալլաքյանը եթե ներկայացրել է, արդեն վտանգավոր է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։