Լրահոս

08.07.2015 09:16


Հրդեհ Երևանում և Ագարակ գյուղում

Հրդեհ Երևանում և Ագարակ գյուղում

Հուլիսի 8-ին, ժամը 00.28-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 159 շենքի 38-րդ բնակարանից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել է երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ՕԽ-ն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.04-ին, մարվել` 01.08-ին:
Այրվել է Գ.Ա.-ի վարձակալած թիվ 38 բնակարանի հյուրասենյակի կահույքը՝ մոտ 6 քմ:

***
Հուլիսի 8-ին, ժամը 03.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ագարակ գյուղի Չարենցի փողոցի թիվ 4 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.37-ին, մարվել՝ 03.48-ին:
Պարզվել է, որ Ա.Խ.-ին պատկանող 21-րդ բնակարանում տեղի է ունեցել 3 կգ գազի բալոնի արտահոսք հրդեհի բռնկումով` այրվել է 9 ք.մ մանրահատակ, մեկ դուռ, մեկ ծալովի մահճակալ և անկողին:

Այս խորագրի վերջին նյութերը