Լրահոս

07.07.2015 13:37


Հարձակում է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալի որդու խանութի վրա

Հարձակում է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալի որդու խանութի վրա
Անցած գիշեր՝ ժամը 03-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Կարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի՝ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան 1 հասցեում գտնվող խանութի վրա. կոտրել են խանութի ապակիները, դռները: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»–ն։
Քննության հայտնած տվյալների համաձայն՝ կատարողը Զարզանդ Նիկողոսյանն է:
Դեպքի առթիվ Կապանի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում այս պահի դրությամբ դեռևս գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքի կապակցությամբ:
Կարեն Աթաջանյանի մերձավորները կոչ են անում «այդ անձանց խոհեմություն, ողջամտություն ու զսպվածություն դսևորել» և սպասել դատարանի դատավճռին. երկու կողմն էլ նույն քաղաքի բնակիչներ են, և այս ամենը հղի է նոր վտանգներով՝ այս ու այն կողմից:
Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։
Լուսանկարում՝ Զարզանդ Նիկողոսյանը

Այս խորագրի վերջին նյութերը