Կարծիք

07.07.2015 12:46


Քաղաքականացվածության դեմ քարոզի ամենաակտիվ ջատագովը ՀՀԿ-ն է

Քաղաքականացվածության դեմ քարոզի ամենաակտիվ ջատագովը ՀՀԿ-ն է
Քաղաքականացվածության դեմ քարոզի ամենաակտիվ ջատագովը հհկ-ն է՝ քաղաքական մեծամասնության (բոլշեւիկների) օրրանն ու օրգանը...
Օրգանը, դեմքին չափազանց լուրջ արտահայտության դիմակ քաշելով, ժողովրդի կամ նրա որոշակի հատվածի կողմից ցանկացած կնճռոտ խնդրի վեր հանելուն պես հորջորջում է. «Հարցը մի՛ քաղաքականացրեք»...
- Յա՜... իսկականի՞ց...
Էդ որ ձեր գերքաղաքականացված «բաց ու փակ» նիստերին ցանկացած սոցիալ-տնտեսական հարցի լուծումը գցում եք քաղաքականացվածության երախը, ոչի՜նչ...
էդ որ ձեր իսկ պատճառով ցանկացած հարցի բանալին եւս դառնում է քաղաքականացված, ոչինչ...
Շա՜տ մեծ «հոգատարությամբ» «խելք» եք սովորեցնում...
Իհարկե, կսովորեցնեք... չէ՞որ քաղաքացիական բանալիով քաղաքական դռները չեն բացվում...
P.S.
Շատ եք ուզո՞ւմ, որ ժողովուրդը չքաղաքականացվի...
Շտապ ապաքաղաքականացրեք ձեր հհկ-ն, որ ժողովուրդը քաղաքացիական մեթոդներով քաշի ձեր քաղաքացիականացված գյամերը...
Աշոտ Ադամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը