ՍԴ-ն քննեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի սահմանադրականության հարցը (լրացված)
Սահմանադրական դատարանն այսօր քննեց «Կուտակային կենսաթոշակների մասին» և հարակից ՀՀ օրենքների սահմանադրականության մասին հարցը:
Նշված օրենքների վիճարկման համար, ԱԺ 33 պատգամավորի ստորագրությամբ, Սահմանադրական դատարանին էր ներկայացվել ավելի քան 400–էջանոց հիմնավորում առ այն, որ օրենքի մի շարք դրույթներ հակասում են ՀՀ սահմանադրությանը, և ներդրվել են մի շարք ընթացակարգային խախտումներով:
Պատասխանող կողմի ներկայացուցիչ, ԱԺ աշխատակազմի իրավական վարչության պետ Հայկ Սարգսյանը չի կարողացել պատասխանել դատարանի հարցերին՝ պատճառաբանելով, որ իրենք պատրաստվել էին գրավոր ընթացակարգի համար, իսկ բանավորի համար ժամանակ է պետք:
Դատարանն այժմ խորհրդակցական սենյակում է՝ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի օրվա ընթացքում:
***
Քիչ առաջ ՍԴ–ն հրապարակեց իր որոշումը՝ օրենքի որոշ դրույթներ ճանաչելով հակասահմանադրական։

7or.am