Աշխարհ

07.07.2015 20:19


Երկրագնդի ամենատարեց բնակչուհին բացել է իր երկարակեցության գաղտնիքը

Երկրագնդի ամենատարեց բնակչուհին բացել է իր երկարակեցության գաղտնիքը

Երկրագնդի ամենատարեց բնակչուհին՝ 116-ամյա Սյուզաննա Մուշատ Ջոնսը, բացել է իր երկարակեցության գաղտնիքը: «Գինեսի ռեկորդների գրքի» պաշտոնական կայքում տեղադրված հրապարակման համաձայն` երկար ապրելու համար անհրաժեշտ են առողջ քուն և բացասական սովորությունների բացակայություն։

Նշվում է, որ Ջոնսն իր ընտանիքի 10 երեխաներից մեկն է: Պատանեկան հասակում նա աշխատել է հոր բամբակի պլանտացիաներում, այնուհետև տեղափոխվել Նյու Յորք, որտեղ տևական ժամանակ դայակ է աշխատել։ 1928թ. նա ամուսնացել է, սակայն հարաբերություններն ամուսնու հետ երկար չեն տևել. ամուսնական զույգը բաժանվել է, և Ջոնսն այլև չի ամուսնացել:

Ուշագրավն այն է, որ թեև Ջոնսը չունի երեխաներ, սակայն հանդիսանում է մոտ 100 մարդու հորաքույրն ու մորաքույրը: Բացի այդ, տարեց կինը, ով ծնվել է 1899թ. հուլիսի 6-ին, XIX դարում ծնված և մինչ օրս ապրող երկու մարդկանցից մեկն է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը