Ամերիկացիներն ու ճապոնացիները ռոբոտների մենամարտ կկազմակերպեն (տեսանյութ)
Ամերիկյան «MegaBots» ընկերությունը, որը մասնագիտացած է ռոբոտներ ստեղծելով, մարտահրավեր է նետել ճապոնական «Suidobashi Heavy Industry» ընկերությանը` առաջարկելով կռվեցնել երկու ընկերությունների ռոբոտներին, և պարզել, թե ով է հաղթելու:
Ինչպես տեղեկացնում է «The Verge»-ն, ամերիկացիները հսկայական ռոբոտ են ստեղծել, որը զինված է փեինթբոլի ատրճանակներով: Ճապոնական ընկերությանն առաջարկվում է ամերկացիների դեմ դուրս հանել 4-տոննանոց «Kuratas» ռոբոտին:
«Suidobashi Heavy Industry»–ն փոխադարձ տեսանյութում պատասխանել է ամերիկացիներին` հայտարարելով, որ դա իսկը ամերիկացիների ոճն է. հսկայական ինչ-որ բան կառուցել և դրան ատրճանակ կպցնել:
Որտեղ և երբ է տեղի ունենալու մենամարտը՝ առայժմ հայտնի չէ: Ամերիկյան ընկերության ներկայացուցիչներն առաջարկել են ճապոնացի գործընկերներին ընտրել վայրն ու ժամը, ինչից հետո «MegaBots»-ն անպայման կընդունի մարտահրավերը:

7or.am