Նոր Արեշում կատարած սպանության հեղինակին գտել են «Բավրա» սահամանային անցակետում
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 6-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 28-րդ փողոցի տներից մեկում սպանություն է կատարվել: Նույն օրը, ժամը 13.35-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ 1959 թ. ծնված Վաղարշակ Ասոյանը Նոր Արեշի 28-րդ փողոցի տներից մեկից հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13-ին, անհայտ անձը անհայտ մակնիշի ավտոմեքենայով մոտեցել է Նոր Արեշի 28-րդ փողոցի թիվ 18 տանը և անհայտ հրազենով կրակոցներ արձակել տան դիմաց նստած Վաղարշակ Ասոյանի ուղղությամբ` պատճառելով հրազենային վնասվածքներ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի 9 պարկուճ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության, Էրեբունու և Աշոցքի բաժինների և Էրեբունու քննչական բաժնի ծառայողները ժամը 18.05-ին «Բավրա» սահամանային անցակետից Աշոցքի բաժին բերման են ենթարկել 1977 թ. ծնված Գագիկ Ղ.-ին, ով տվել է խոստովանական ցուցմունք: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկությամբ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 4 շենքի դիմաց գտնվող թիվ 5/8 ավտոտնակում կայանված «Նիսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք «AK 74» տիպի ինքնաձիգ` լիցքավորված 5.45 տրամաչափի 20 փամփուշտով: Գագիկ Ղ.-ն ձերբակալված է: Քննությունը շարունակվում է:
Նոր Արեշում կատարած սպանության հեղինակին գտել են «Բավրա» սահամանային անցակետում
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 6-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 28-րդ փողոցի տներից մեկում սպանություն է կատարվել:
Նույն օրը, ժամը 13.35-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ 1959 թ. ծնված Վաղարշակ Ասոյանը Նոր Արեշի 28-րդ փողոցի տներից մեկից հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13-ին, անհայտ անձը անհայտ մակնիշի ավտոմեքենայով մոտեցել է Նոր Արեշի 28-րդ փողոցի թիվ 18 տանը և անհայտ հրազենով կրակոցներ արձակել տան դիմաց նստած Վաղարշակ Ասոյանի ուղղությամբ` պատճառելով հրազենային վնասվածքներ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի 9 պարկուճ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության, Էրեբունու և Աշոցքի բաժինների և Էրեբունու քննչական բաժնի ծառայողները ժամը 18.05-ին «Բավրա» սահամանային անցակետից Աշոցքի բաժին բերման են ենթարկել 1977 թ. ծնված Գագիկ Ղ.-ին, ով տվել է խոստովանական ցուցմունք:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկությամբ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 4 շենքի դիմաց գտնվող թիվ 5/8 ավտոտնակում կայանված «Նիսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք «AK 74» տիպի ինքնաձիգ` լիցքավորված 5.45 տրամաչափի 20 փամփուշտով:
Գագիկ Ղ.-ն ձերբակալված է:
Քննությունը շարունակվում է: